Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է դարձել

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է դարձել

Sat, 02 May 2026 08:10:32 +0400


ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ընտրություններին, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվ աշխատանքներ է տարել Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» օգտին, մեզ հասած լուրերով, այս ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել։

Մտերիմների մոտ նա անկեղծացել է, որ չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել, հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է, եւ իշխանության օգտին աշխատելն իրեն կարող է չներվել։

Բանն այն է, որ այս ընտրություններին ոչ միայն իր խնամի Գագիկ Ծառուկյանն է մասնակցում, այլեւ բարերար Սամվել Կարապետյանը, եւ Աբրահամյանը ռեալ է գնահատում նրանց շանսերը ու չի ցանկանում ընտրություններից հետո «բազարների» մեջ հայտնվել։

Դրան գումարվում է նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանն օգտվել է նրա ծառայություններից, բայց նրա նկատմամբ հետապնդումներն այս ամբողջ ընթացքում շարունակվել են՝ իր եւ եղբոր ընտանիքներին պատկանող գույքի բռնագրավման եւ քրեական մի շարք գործերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն

«Հրապարակ»․ ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն Thu, 04 Jun 2026 08:10:37 +0400 Մինչ իշխանություններն …