Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Mon, 03 Aug 2026 14:45:56 +0400


Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։ Միաժամանակ գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական»։

Վարկանիշի «Դրական» հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Բանկի BCA գնահատականի և վարկանիշների վրա։ Յունիբանկի b2 BCA և Adjusted BCA գնահատականների վերահաստատումը պայմանավորված է Բանկի ակտիվների բարձր որակով, կայուն շահութաբերությամբ և ֆինանսավորման առավել անկայուն աղբյուրներից սահմանափակ կախվածությամբ։

Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժն ամրապնդվել է՝ պայմանավորված կայուն կապիտալ ներդրումներով, որոնք նպաստում են արտադրողականության աճին և բարձրացնում տնտեսության դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Sat, 19 Sep 2026 16:45:00 +0400 Աղբյուրը բացահայտելու …