Նախագահը վթարի է ենթարկվել
Mon, 03 Aug 2026 22:00:37 +0400

Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը ավտովթարի է ենթարկվել՝ Խորվաթիայում արձակուրդն անցկացնելուց հետո՝ տունդարձի ճանապարհին։ Այս մասին հայտնում է Սլովենիայի նախագահի Մամուլի ծառայությունը։ Պիրց-Մուսարը թեթեւ վնասվածքներ է ստացել, հոսպիտալացվել է Իզոլա քաղաքի հիվանդանոցում։ Սակայն կարճ ժամանակ անց՝ դուրս է գրվել։ Հաղորդվում է, որ նախագահը տրանսպորտային միջոցով երթեւեկելիս՝ ամրագոտի կապած չի եղել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր