Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Եթե դա չլիներ, Սամվել Կարապետյանից բան խլել հնարավոր չէր

Եթե դա չլիներ, Սամվել Կարապետյանից բան խլել հնարավոր չէր

Tue, 04 Aug 2026 12:33:23 +0400


Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը անդրադարձել է ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ իշխանությունը հնարավորություն է տալիս նման գործընթացներ իրականացնել։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը չլիներ տվյալ կողմում, ապա որևէ մեկից որևէ բան վերցնել հնարավոր չէր լինի։

«Թող որևէ մեկը չմտածի, թե Սամվել Կարապետյանից կամ մեզանից որևէ մեկը կարող է ինչ-որ բան խլել, օրինակ՝ այս գրիչը։ Դա հնարավոր է միայն այն պատճառով, որ իշխանությունն ու ուժային կառույցները ձեր վերահսկողության տակ են, իսկ մենք չենք լռել»,- ասել է Ղազինյանը։

Պատգամավորը նշել է, որ եթե Ազգային ժողովը որոշում է կայացնում, որով որևէ մեկը ստանում է միանձնյա գործողությունների հնարավորություն, ապա նման իրավիճակները կարող են հանգեցնել սահմանադրական խնդիրների։

«Եթե խորհրդարանը որոշում է, որ ինչ-որ մեկը կարող է միայնակ որոշումներ կայացնել ու գործել, ապա դրան հակազդելու համար առաջ են գալիս նաև հակասահմանադրական ճանապարհների գայթակղություններ, ինչին ես դեմ եմ»,- ընդգծել է Դավիթ Ղազինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նույնիսկ չգիտեմ ինչպես մեկնաբանել այս անհեթեթ քաղաքական ապուշությունը

Նույնիսկ չգիտեմ ինչպես մեկնաբանել այս անհեթեթ քաղաքական ապուշությունը Tue, 04 Aug 2026 13:51:36 +0400 Հիշո՞ւմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով