Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Էդգար Ղազարյանի հայտարարությունը արվել է մինչև «Ուժեղ Հայաստան» դաշինքին միանալը

Էդգար Ղազարյանի հայտարարությունը արվել է մինչև «Ուժեղ Հայաստան» դաշինքին միանալը

Thu, 06 Aug 2026 11:57:10 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Էդգար Ղազարյանի՝ սակրավորների վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունն արվել է մինչև նրա՝ դաշինքի կազմում ընդգրկվելը։

ԱԺ ամբիոնից անդրադառնալով հարցին, թե արդյոք «Ուժեղ Հայաստան»-ը կիսում կամ պատասխանատվություն է կրում Ղազարյանի արտահայտությունների համար, Աբրահամյանը նշել է, որ մարդու կյանքը ցանկացած պարագայում բարձրագույն արժեք է, և նման ձևակերպումները չեն կարող ընդունելի լինել։

Նրա խոսքով՝ ցանկացած անձի կյանք պետք է գնահատվի և պաշտպանվի, իսկ այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են՝ «ինչու չես զոհվել պատերազմում», անընդունելի են։

«Ինձ համար՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և վստահ եմ՝ մեր խմբակցության, կուսակցության ու դաշինքի անդամների համար, մարդու կյանքը բացարձակ արժեք է»,- նշել է Աբրահամյանը։

Անդրադառնալով հենց Էդգար Ղազարյանի դիրքորոշմանը՝ նա նշել է, որ Ղազարյանն արդեն հայտարարել է՝ իր խոսքերը համատեքստից դուրս են ներկայացվել, և ինքը պատրաստվում է լրացուցիչ անդրադառնալ այդ թեմային։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին Thu, 06 Aug 2026 11:07:01 +0400 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով