Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով

Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով

Thu, 06 Aug 2026 22:30:39 +0400


Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Telegram-ը հեռացվել App Store-ից։ Նա ասել է, որ դա եղել է միայն մի քանի ժամ այն պատճառով, որ անօրինական պոռնոգրաֆիկ բովանդակություն է հրապարակված եղել մեսենջերում։ Ընդ որում, արգելված բովանդակությունը ստեղծված է եղել նաեւ ԱԲ միջամտությամբ։

Հրապարակումն իրականացվել է հանրային խմբում եւ խմբի ադմինիստրատորները չեն կարողացել ժամանակին տեսնել ու բողոք ուղարկել բովանդակության դեմ, որպեսզի արգելափակվի կամ հեռացվի։ Դուրովը մանրամասնել է, որ կան խարդախներ, ովքեր նման բովանդակություն են հրապարակում հանրային խմբերում, իսկ հետո գանգատ ուղարկում Apple-ին, եթե խմբի սեփականատերերը հրաժարվում են վճարել, որ այդ բովանդակությունը հեռացնեն։ Դուրովը շեշտել է, որ հանցագործները այս կերպ փորձում են շահագործել Apple-ի կանոնները եւ գումար շորթել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դուրովը հիմա էլ «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում է ներառվել

Դուրովը հիմա էլ «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում է ներառվել Thu, 30 Jul 2026 19:45:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով