Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

Wed, 30 Sep 2026 08:10:52 +0400


Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։ Առաջ իմաստուններին հասկանալու եւ կյանքի իմաստն ըմբռնելու համար էին սովորում, հիմա՝ լավ ապրելու։ Իջեւանի դպրոցներում եւս փաշինյանական լոզունգն է փակցված։ Մենք Տավուշի մարզպետին հարցում էինք արել․ «Ո՞ւմ հրահանգով, որ օրենքի որ դրույթով է Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների պատերին փակցվել «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը»։ Մեզ պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների պատերին «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը փակցվում է նոր կառուցված եւ վերանորոգված դպրոցներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է անցկացվում

Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է անցկացվում Thu, 22 Oct 2026 11:32:55 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով