Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել

Wed, 30 Sep 2026 08:05:39 +0400


Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացնող Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը եւ Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» համատեղ նախաձեռնության հատուկ մրցանակին։ Երիտասարդների ներկայացրած Airify նախագիծը վերաբերում է եգիպտացորենի կեղեւի կենսազանգվածից կենսաքայքայվող եւ ինքնամաքրվող օդի ֆիլտրի ստեղծմանը։ Մրցույթը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական գիտական մրցույթներից մեկը։ Հայաստանից Airify նախագծով մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել «Այբ» կրթական հանգույցի աշակերտներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանն ու Հովհաննես Մանուկյանը։ Հատկանշական է, որ նախագծի հեղինակներից Հովհաննես Մանուկյանը Կարեն Կարապետյանի թոռն է՝ Նարեկ Կարապետյանի քրոջ որդին։ Երիտասարդն արդեն իսկ ընդունվել է աշխարհի 50 լավագույն համալսարաններից մեկը համարվող Շոտլանդիայի համալսարան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք Fri, 06 Nov 2026 16:15:28 +0400 Սամվել Կարապետյանը մեկ ամսով …