Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստվում եք վճարել

Ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստվում եք վճարել

Fri, 07 Aug 2026 10:51:47 +0400


Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը։

Նրա խոսքով՝ գլխավոր հարցն այն է, թե ինչ ճանապարհով է իրականացվում հարաբերությունների կարգավորումը և ինչ գին է պատրաստ վճարել իշխանությունը այդ գործընթացի համար։

Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանությունների մոտեցումը, իր գնահատմամբ, ենթադրում է մի շարք զիջումներ՝ այդ թվում Անկախության հռչակագրի դրույթներից հրաժարում, Հայոց ցեղասպանության թեմայի մերժում և սահմանազատման ու սահմանագծման գործընթացների շրջանակում նոր զիջումներ Ադրբեջանին։

Ընդդիմադիր պատգամավորը այս հայտարարություններն ուղղել է իշխող ուժին՝ ընդգծելով, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է իրականացվի ազգային շահերի հաշվին։

«Որտե՞ղ է թաղված շան գլուխը, որտեղ է հիմնական խնդիրը, արդյոք այն ճանապարհը, որով գնում եք դուք, հարաբերությունները կարգավորելու ճանապարհն է ու ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստվում եք վճարել՝ իբր այդ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․

Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․ Sat, 29 Aug 2026 14:15:35 +0400 Ամենայն Հայոց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով