Զոհերի մեջ երեխա կա․ Կիևի հերթական արյունալի գիշերը
Sat, 08 Aug 2026 11:30:58 +0400

Երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել Կիևի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով մայրաքաղաքի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյին։
Բրովարի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են երեք վայրում՝ վնասելով մասնավոր տուն, օժանդակ շինություններ և մեքենաներ։ Հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։
Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա։
Փրկարարներն ու համապատասխան ծառայությունները ներկայումս աշխատում են դեպքի վայրում։ Մաքրման աշխատանքները շարունակվում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր