Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Փաշինյանի օգնությամբ զավթված տարածքներն օրինականացվելու են որպես ադրբեջանական տարածքներ

Փաշինյանի օգնությամբ զավթված տարածքներն օրինականացվելու են որպես ադրբեջանական տարածքներ

Mon, 10 Aug 2026 17:45:57 +0400


Մեկ տարի առաջ` 2025-ի օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մեկ տարի առաջ անհավանական խոստումներ էին տալիս, խոսում էին երկարատև խաղաղության և զարգացող տնտեսության մասին, հաշվում էին այն միլիարդավոր դոլարների եկամուտը, որ ստանալու ենք Թրիփի կառուցման արդյունքում: Իսկ ի՞նչ ունենք հռչակագրի ստորագրումից ուղիղ մեկ տարի անց:

Նկատենք, որ օգոստոսի 8-ը Փաշինյանի ռեժիմի համար դարձել է առանցքային կարևորություն ունեցող օր, սակայն թե ի՞նչ առաջխաղացում է արձանագրվել այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ է տվել այդ նախաստորագրված փաստաթուղթը մեզ, հայտնի չէ:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով TRIPP-ին, մասնավորապես, այն հարցին, թե ի՞նչ ունենք նախաստորագրված պայմանագրից մեկ տարի անց, ասաց. «Ունենք այն, որ ամենաուշը աշնանը Նիկոլ Փաշինյանը պետք է հանրաքվե անցկացնի` Սահմանադրությունը փոխելու համար: Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին քաղաքական իմաստով պարտքեր ունի տալու: Բայց կա մի պրոբլեմ, որի առաջ կանգնել է Փաշինյանը, նա չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ նման հարցերը որոշվում են սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում: Մեծ է ռիսկը, որ հանրաքվե տեղի չի ունենալու, և նաև դա է պատճառը, որ ընդդիմադիր դաշտն այս ամիսներին ենթարկվում է տեռորի: Եկեք հաշվենք, թե քանի ընդդիմադիր պատգամավոր է այս պահին քրեական գործերով անցնում` անհասկանալի ու անիմաստ քրեական հոդվածներով:

Նիկոլ Փաշինյանին սահմանադրական մեծամասնություն է այս փուլում հարկավոր` Ադրբեջանի հերթական պահանջը բավարարելու համար: Թեպետ առհասարակ Ալիևը հակված չէ ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրել, բայց այս պարագայում առավել ևս չի ստորագրելու: Ադրբեջանն արագորեն զարգանում է, իսկ Հայաստանն ինչ ուղղություններով է ծախսում գումարները, ինչի՞ համար է պետական պարտքն ավելացնում, այդ մասին չկա որևէ տեղեկություն: Մենք իրազեկված չենք, թե մեր երկիր որտեղից են գումարներ գալիս, և ինչի վրա են դրանք ծախսվում»:

Մենք նաև անդրադարձանք հայ ռազմագերիների հարցին, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներին` եթե կողմերը խաղաղության ճանապարհով են գնում, ինչո՞ւ այս երկու առանցքային հարցերը չեն լուծվում` ինչու չեն վերադարձնում հայ գերիներին, որոնց խոշտանգում են Բաքվի բանտերում և ինչո՞ւ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքը չեն լքում.

«Գերիների հարցը Փաշինյանը փակել է բոլորի համար, դա ևս Ադրբեջանի հերթական պահանջներից մեկն է: Ռազմագերիների հարցը երկար տարիներ չի բարձրաձայնվելու, ինչ վերաբերում է ադրբեջանական զորքերին, ապա Փաշինյանի իշխանության պարագայում նրանք հետ չեն քաշելու իրենց զորքերը, ավելին` Փաշինյանի օգնությամբ զավթված տարածքները օրինականացվելու են որպես ադրբեջանական տարածքներ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին Tue, 01 Sep 2026 09:23:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով