Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

«Հրապարակ». 14.7 մլն եկամուտ ու նոր բնակարան․ ի՞նչ է հայտարարագրել պատգամավորը

«Հրապարակ». 14.7 մլն եկամուտ ու նոր բնակարան․ ի՞նչ է հայտարարագրել պատգամավորը

Tue, 11 Aug 2026 11:15:13 +0400


ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը նախորդ տարի՝ 2025թ. օգոստոսի 29-ին, բնակարան է գնել Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Դավոյանն ունի նաեւ HYUNDAI մակնիշի ավտոմեքենա։ Նրա բանկային հաշիվներին եղել է 11 մլն 412 հազար 290 դրամ գումար, իսկ կանխիկ ունեցել է 146 հազար դրամ։

Դավոյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 766 հազար 81 դրամ, որից 10 մլն 446 հազար 109 դրամը՝ ԱԺ-ից աշխատավարձ, 4 մլն 238 հազար 972 դրամը՝ միանվագ վճար՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 81 հազար դրամը՝ ՆԳՆ կրթահամալիրից։ Դավոյանը հայտարարագրել է նաեւ 3 մլն դրամ վարկ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«200 հազարը դարձավ 400 հազար». Ֆարմանյանը՝ փոքր բիզնեսի հարկային բեռի մասին

«200 հազարը դարձավ 400 հազար». Ֆարմանյանը՝ փոքր բիզնեսի հարկային բեռի մասին Wed, 12 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով