Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Դուստրը այրել է բնակարանը, որտեղ մայրը քնած է եղել

Դուստրը այրել է բնակարանը, որտեղ մայրը քնած է եղել

Wed, 12 Aug 2026 16:53:15 +0400


Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06։27-ին, ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է 07:44-ին։ Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։

Մեր տեղեկություններով, հրդեհը անզգուշության արդյունք չի եղել։ Նշված բնակարանում բնակվելիս են եղել մայր ու դուստր։ Վերջինս՝ ըստ հարևանների, ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և մինչ մայրը քնած է եղել ննջասենյակում, նա այրել է բնակարանը։ Փրկարարները նրանց տարհանել են բնակարանից։ Նրանք մարմնական վնասվածքներ կամ այրվածքներ չեն ստացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան

Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան Thu, 25 Jun 2026 11:26:24 +0400 Մեր տեղեկություններով, այս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով