Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

ԱՄՆ-ն շնորհակալ է Պուտինին․ ու՞մ են ազատել ռուսական բանտից

ԱՄՆ-ն շնորհակալ է Պուտինին․ ու՞մ են ազատել ռուսական բանտից

Wed, 12 Aug 2026 17:00:10 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամերիկացի ծովային նախկին հետևակ Ռոբերտ Գիլմանին կալանքից ազատ արձակման համար։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինին Ռոբերտին մարդասիրական ներում շնորհելու և այս գործընթացում նրա անձնական ներգրավվածության համար», – գրել է նա։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ինքը հանդիպել է Գիլմանի հետ՝ Ռուսաստանում չորս տարուց ավելի բանտարկությունից հետո Միացյալ Նահանգներ ժամանելուց հետո։

Վիտկոֆի խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ինքը սերտորեն համագործակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշների հետ՝ Գիլմանի ազատ արձակումն ապահովելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը կդադարեցնի պատերազմը․ Զելենսկին ուշագրավ հայտարարություն է արել

Պուտինը կդադարեցնի պատերազմը․ Զելենսկին ուշագրավ հայտարարություն է արել Wed, 12 Aug 2026 23:00:08 +0400 Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով