Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ստամբուլում հա՞յ է սպանվել

Ստամբուլում հա՞յ է սպանվել

Tue, 11 Aug 2026 11:38:18 +0400


Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ «Էրմենիհաբերի» պնդմամբ՝ սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով:Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանություն էր ահազանգել՝ հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են պոլսահայ Ագոփ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։

Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։

Ոստիկանությունը դեպքը գնահատել է որպես սպանություն և սկսել է ավելի խորացված քննություն։ Դեղիրմենջիօղլուին վերջին անգամ տեսած անձանցից մեկը՝ Մեհմեթ Շ․Թ․-ն, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ երբ տուն է մտել, տղամարդուն անշարժ վիճակում է տեսել։

Քննության ընթացքում ոստիկանությունը նրա ցուցմունքներում հակասություններ է հայտնաբերել և նրան ձերբակալել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել»

Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել» Sat, 31 Oct 2026 18:45:44 …