Առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը
Wed, 12 Aug 2026 00:30:25 +0400

Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մահապատիժը վերացնելու օգտին, ըստ Associated Press-ի։
Միայն «Հըզբոլլահ»-ի խորհրդարանական դաշինքն է դեմ արտահայտվել որոշմանը։
Այսպիսով, Լիբանանը դարձավ առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը՝ այն փոխարինելով ցմահ բանտարկությամբ և ծանրացուցիչ հանգամանքներում ծանր աշխատանքով։
2004 թվականի հունվարից ի վեր Լիբանանում գործում է մահապատիժների ոչ պաշտոնական մորատորիում։ Չնայած դրան, այդ ժամանակվանից ի վեր տասնյակ մահապատժի վճիռներ են կայացվել, սակայն դրանք հետագայում կասեցվել են կամ փոխարինվել այլ պատժատեսակներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր