Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Wildberries-ն ու Ozon-ը դադարեցրել են առաքումները Հայաստան

Wildberries-ն ու Ozon-ը դադարեցրել են առաքումները Հայաստան

Fri, 01 May 2026 14:52:33 +0400


Ռուսական խոշոր առցանց առևտրի հարթակները՝ Wildberries-ն ու Ozon-ը, դադարեցրել են պատվերների առաքումը Հայաստան՝ առանց հստակ և պաշտոնական պարզաբանումների։

Տեղեկությունը շրջանառվում է օգտատերերի շրջանում՝ սոցիալական ցանցերում և առցանց հարթակներում բարձրացված դժգոհությունների ֆոնին։ Շատերը նշում են, որ այլևս չեն կարող պատվեր ձևակերպել կամ առաքման տարբերակներում Հայաստանը պարզապես բացակայում է։

Թեև ընկերությունների կողմից դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, ենթադրվում է, որ որոշումը կարող է պայմանավորված լինել լոգիստիկ խնդիրներով, տարածաշրջանային բարդություններով կամ տնտեսական սահմանափակումներով։
Սա զգալի անհարմարություն է ստեղծել հայ սպառողների համար, որոնք ակտիվորեն օգտվում էին նշված հարթակներից՝ հատկապես մատչելի գների և լայն տեսականիի պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը Sat, …