Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը

Thu, 13 Aug 2026 12:30:15 +0400


Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը առաջարկել է հրաժարվել համացանցում անանունությունից և ներդնել հաշվի սեփականատերերի նույնականացում, ինչը «կնվազեցնի արգելված բովանդակության տարածումը և կվերացնի համացանցում գոյություն ունեցող «մոխրագույն գոտին»։

Այս մասին հաղորդում է Moscow Times-ը։

«Ժամանակն է, որ Ռուսաստանը և աշխարհը ընդհանրապես հրաժարվեն անանուն ինտերնետից», – հայտարարել է Սվինցովը։

Պատգամավորը կարծում է, որ ինտերնետում հաշիվների զգալի մասը ֆիկտիվ են։

«Ինտերնետում հաշիվների 95%-ը կեղծ են, որոնք սովորաբար օգտագործվում են չարամիտների կողմից արգելված բովանդակություն տարածելու համար։ Անանուն հաշիվները չեն արգելվում. դա մոխրագույն գոտի է։ Ոչ մի օրինական հաշիվ չի զբաղվում անօրինական գործունեությամբ։ Ես նույնականացված ինտերնետի կողմնակից եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար», – ասել է նա։

Սվինցովի խոսքով՝ օգտատիրոջ պարտադիր նույնականացման բացակայությունը խոչընդոտում է բովանդակության մոդերացիային և կանխում անցանկալի նյութերի լիակատար հեռացումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից

Նեթանյահուն հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից Wed, 29 Jul 2026 20:30:29 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով