Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Ոստիկանությանը սիրաշահելու հերթական նախագիծը

Ոստիկանությանը սիրաշահելու հերթական նախագիծը

Thu, 13 Aug 2026 21:15:07 +0400


Ժամանակ առ ժամանակ ոստիկանության ծառայողներին պարգևատրելուց զատ, ՆԳՆ-ն այս անգամ էլ՝ նոր նախագիծ է առաջարկում, ըստ որի՝ ոստիկանության ծառայողների համար նախատեսվում է ներդնել բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագիր։ Կառավարության որոշման նախագծով՝ ոստիկանները հնարավորություն կունենան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել, ինչպես նաև բնակելի տուն կառուցել՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման միջոցով։

Ծրագիրը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։ Խոսքը ոչ թե ոստիկաններին բնակարանների ուղղակի տրամադրման մասին է, այլ պետական աջակցության միջոցով արտոնյալ հիպոթեքային վարկավորման համակարգի մասին։ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասով նախատեսված է՝ ոստիկանության բոլոր ծառայողների համար, 20 տարվա ընթացքում, 35 մլն․ արժողությամբ բնակարանի վարկավորման համար հնարավոր տոկոսները կազմելու են 852,7 մլրդ․, իսկ կանխավճարը՝ շուրջ 48 մլրդ ՀՀ դրամ։ Եթե ծրագիրը մեկնարկի Սյունիքի մարզից, ապա Սյունքի մարզի 435 ծառայողի համար, 20 ամբողջական տարիների ընթացքում, 35 մլն․ արժողությամբ բնակարանի վարկավորման համար հնարավոր տոկոսները կազմելու են 26,7 մլրդ․, իսկ կանխավճարը՝ 1,530 մլն ՀՀ դրամ։

ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ ոստիկանությունում իրականացվող ինստիտուցիոնալ և լայնամասշտաբ բարեփոխումների պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը։ Նախարարությունը բնակարանային ապահովության լրացուցիչ երաշխիքը դիտարկում է որպես ծառայողների սոցիալական պաշտպանվածության բարձրացման, կադրերի համալրման և պահպանման միջոց։ Նախագծում նշվում է նաև, որ ոստիկանության ծառայության առանձնահատուկ բնույթը և ոստիկաններին վերապահված հանրային նշանակության գործառույթները պայմանավորում են սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտությունը։

Այսպիսով, պետության առաջարկած մեխանիզմը ոստիկանների համար ոչ միայն սոցիալական արտոնություն է, այլ նաև կադրային քաղաքականության գործիք։ Նախագծի հեղինակները հղում են կատարում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, որով ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում էր վերանայել ծառայողների վարձատրությունը և քննարկել սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների սահմանման հարցը։ Հիշեցնենք նաեւ, որ ՆԳՆ-ի ստորաբաժանումների հիմնական մասում աշխատանքի ընդունվելու համար բարձրագույն կրթություն ունենալ պետք չէ: Այս ողջ կառույցը դարձել է իշխանությանը, ՔՊ-ին եւ անձամբ` Նիկոլ Փաշինյանին պաշտպանող կառույց, որի անդամներին նաեւ նյութապես են շահագրգռում, որ հանրահավաքներն ավելի եռանդով ցրեն, ընդդիմությանն ավելի նվիրված ծեծեն եւ ՔՊ-ական իշխանության հավերժացմանը ծառայեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մեր մասնագետներն արդեն հետազոտություններ են արել Հայաստանում»․ ի՞նչ է պնդում Ալիևը

«Մեր մասնագետներն արդեն հետազոտություններ են արել Հայաստանում»․ ի՞նչ է պնդում Ալիևը Wed, 12 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով