Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին


Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներն արդեն հրապարակվել են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանը հրաժեշտ է տվել գործընկերներին։ Նա ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից:
Ալեն Սիմոնյանը, որը վերջին հինգ տարիներին զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, հրաժարվել էր նոր խորհրդարանի պատգամավորական մանդատից:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում» Fri, 14 Aug 2026 08:15:09 +0400 Մենք տեղեկացանք, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով