Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 285-ի

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 285-ի

Sat, 15 Aug 2026 09:30:41 +0400


Կոլումբիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 285-ի: Այս մասին հայտնել է երկրի Աղետների ռիսկի կառավարման ազգային դեպարտամենտը (UNGRD):

Ավելի վաղ հաղորդվել էր 281 զոհի մասին:

«Վերջին տվյալներով՝ զոհվել է 285 մարդ, 3975-ը վիրավորվել են, 379-ը համարվում են անհետ կորած, ևս 354-ը փրկվել են», – ասվում է X սոցիալական ցանցում UNGRD-ի ամփոփագրում:

Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժն ազդել է Կոլումբիայի 15 դեպարտամենտների և 426 համայնքների, 45 523 ընտանիքի վրա:

Հիշեցնենք, որ Կոլումբիայում օգոստոսի 10-ի առավոտյան տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Չոկո դեպարտամենտի Սան-Խոսե-դել-Պալմար շրջանում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կոլումբիայի տարածքի մեծ մասում և հարևան երկրներում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը Tue, 06 Oct 2026 14:00:48 +0400 Թուրքիայի նախագահ …