36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ
Sun, 23 Aug 2026 15:03:48 +0400

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․
«36 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։
Անկախությունը մեր թանկ ու կարևորագույն ձեռքբերումն է։ Ցավալի է, որ դա հավուր պատշաճի տոնելու, արժևորելու և ամրապնդելու փոխարեն, 36 տարի անց մենք ստիպված ենք անկախությունն ու այն ամրագրող հռչակագիրը պաշտպանել հենց այսօրվա ղեկավարությունից, որը պատրաստ է հրաժարվել մեր պետության Անկախության հռչակագրից։
Վստահ եմ՝ մենք կգտնենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու բարդ, բայց կարևոր քաղաքական լուծումը։Դրա համար պետք է լինել կամային, համառ ու խելացի։
Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության հռչակագրի ընդունման տոնի առթիվ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր