Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Հայցը մերժե՞լ են

Հայցը մերժե՞լ են

Mon, 24 Aug 2026 11:29:21 +0400


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։
Գործը վերաբերում էր 2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված մի շարք արտահայտություններին։

Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը նշել էր․ «ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված ա․ նույնիսկ պատերազմից հետո շատ ու շատ մարդիկ իրա դեմքի ջղաձգումները Հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը ՀՀ-ում խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իրա թայֆայով հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտար ա ինքը, իրա մտածելակերպը, իրա գործելաոճը հայ մարդուն օտար է և ինքը օտար է ՀՀ-ում, ․․․ ինքը Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք էկել են ստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մար-դա-սպան-ներ են․․․ ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ, ու հիմա էլ ա տենց վերաբերվում․․․»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևը երազում էր այդ մասին

Ալիևը երազում էր այդ մասին Mon, 14 Sep 2026 11:35:01 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով