Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Tue, 25 Aug 2026 08:05:04 +0400


Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը երեկ հրաժեշտի լալահառաչ խոսքով էր հանդես գալիս, որ հեռանում է «հարազատ կրթօջախից», որտեղ շուրջ 5 տարի աշխատել է։ Չնայած նա շուրջ մեկ ամիս է, ինչ պատգամավորական մանդատ է ստացել, սակայն միայն երեկ էր որոշել կրթահամալիրին հրաժեշտ տալ։ Իսկ դպրոցում իսկական ցնծություն է, հատկապես՝ աշակերտների ծնողների շրջանում: Մենք Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից հետաքրքրվեցինք` կրթահամալիրը նոր ղեկավար ունի՞ արդեն։ Մեզ հայտնեցին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթահամալիրի կերպարվեստի ուսուցչուհիներից մեկը՝ Տաթեւիկ Սարգսյանը։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթն էլ արդեն հայտարարված է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը

«Հրապարակ». Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը Sat, 15 Aug 2026 13:15:00 +0400 Հինգշաբթի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով