Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանն այս անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով
Tue, 25 Aug 2026 21:30:00 +0400

Ռուսաստանը կրկին ցորենի և փայտանյութի խմբաքանակ է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարանցիկ երթուղով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բիլաջարի կայարանից ուղարկվել է 14 վագոն՝ բեռնված 976 տոննա ցորենով, ևս մեկ վագոն՝ 65 տոննա փայտանյութով։
Այս խմբաքանակը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվող հերթական բեռնափոխադրումն է։
Նշվում է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանից Հայաստան այս երթուղով մատակարարվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր