Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Ադրբեջանի գյուղերից մեկում հարսը ծեծել է սկեսրոջը

Ադրբեջանի գյուղերից մեկում հարսը ծեծել է սկեսրոջը

Wed, 26 Aug 2026 18:00:24 +0400


Ադրբեջանի շրջաններից մեկում 39-ամյա հարսը ծեծել է սկեսրոջը՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել ընտանեկան վեճի ընթացքում։ Համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, պատճառը եղել է այն, որ սկեսուրը չի ցանկացել, որ հարսն ու տղան իր հետ ապրեն։ Հարսը վեճի ընթացքում հարձակվել է սկեսրոջ վրա ու բռունցքներով հարվածել է սկեսրոջ դեմքին, գլխին, ձեռքերին։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ մարդու առողջությանը կանխամատված կերպով թեթեւ վնաս հասցնելու նպատակով։ Արդեն ոստիկանատանը հարսը ընդունել է մեղքը։

Ուշագրավ է այն, որ ընտանիքը բավականին կոնֆլիկտային է եղել։ Կնոջ /տվյալ դեպքում՝ ծեծված սկեսրոջ/ տղան ու նրա կինը /տվյալ դեպքում հարսը/ միմյանց հետ ապրել են 2008 թվականից, սակայն հարաբերությունները օրինականացրել են միայն այս տարի։ Նրանք ունեն համատեղ երեխա։ Բացի այդ՝ ընտանիքում նաեւ ծեծված կնոջ տղայի երեխաներն էլ են ապրում՝ նախորդ ամուսնությունից։ Ոստիկանները պարզել են նաեւ, որ ընտանիքում վեճ ու կռիվը մշտական է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային

Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային Wed, 26 Aug 2026 11:30:40 +0400 Բելառուսի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով