Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Սա պարզապես խնդիր չէ, սա անգործության հետևանք է

Սա պարզապես խնդիր չէ, սա անգործության հետևանք է

Thu, 14 May 2026 12:29:30 +0400


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին՝ նշելով, որ աղբավայրերը գտնվում են քաղաքի ծայրամասերում, սակայն դրանց հետևանքով առաջացած աղտոտված օդը հասնում է քաղաքի կենտրոն։

Նա հրապարակել է նաև տեսանյութ և ընդգծել, որ վերջին ութ տարիներին իշխանությունները զգալիորեն ավելացրել են արտաքին պարտքը, սակայն կարևոր խնդիրները մինչ այժմ լուծում չեն ստացել։ Մանուկյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը անգործության արդյունք է, և այլևս արդարացումների ժամանակը անցել է, քանի որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել։

«Սա պարզապես խնդիր չէ, սա անգործության հետևանք է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկու օրում ինչպե՞ս որոշեցին, որ հարկեր ենք թաքցրել

Երկու օրում ինչպե՞ս որոշեցին, որ հարկեր ենք թաքցրել Mon, 13 Jul 2026 16:15:28 +0400 Շաբաթ …