Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին

«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին

Fri, 28 Aug 2026 08:15:14 +0400


Երեկ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց: Մենք տեղեկացանք՝ բուն պատճառն այն է, որ առաջիկայում այդ վարչությունը վերակազմավորվելու է եւ վերածվելու է փոքր բաժնի, որը միայն մանկապարտեզներով կզբաղվի։ Մեր տեղեկություններով՝ պատճառը կրթության ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է մարզերում․ սեպտեմբերից մարզպետարաններից դպրոցների կառավարման մի շարք գործառույթներ փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, ուստի մարզպետարաններում նման մեծ բաժիններ պահելն այլեւս անիմաստ է։ 2027 թվականի սեպտեմբերից նույնը նախատեսվում է իրականացնել Երեւանում․ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությունից դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ-ի ենթակայության ներքո։ Թեեւ դեռ քաղաքապետարանում վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է հարցը, թե արդյո՞ք միայն մանկապարտեզների հարցերով առանձին վարչություն պահելու անհրաժեշտություն կա, գուցե այն վերակազմավորել բաժնի՞։ Ինչ վերաբերում է Մարգարիտ Խաչատրյանի անսպասելի հրաժարականին, ըստ էության, դեռ մեկ տարի վարչությունը գործելու է, մեզ ասացին, որ նա լավ առաջարկ է ստացել եւ նախընտրել է ժամանակից շուտ հեռանալ` չսպասելով կառուցվածքային փոփոխություններին։ ԿԳՄՍՆ-ից մեզ հավաստիացրին, որ Խաչատրյանին նախարարությունում որեւէ պաշտոնի նշանակելու վերաբերյալ գործընթաց չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից

Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Mon, 17 Aug 2026 20:35:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով