Կիրակի , 30 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Մարզպետը չգիտի՞, թե՞ չի ուզում հայտնել

«Հրապարակ». Մարզպետը չգիտի՞, թե՞ չի ուզում հայտնել

Fri, 28 Aug 2026 12:15:11 +0400


Օգոստոսի 11-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը մի ուրախալի լուր էր հրապարակել․ «2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը։ Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքարում բնակվող Մարգարյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը եւ ընտանիքին մաղթելու առողջություն, խաղաղություն ու բարօրություն»։

Օգոստոսի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էի ուղարկել․ «2020 թվականի 44-օրյա պատերազմում Տավուշի մարզից քանի՞ բնակիչ է զոհվել, քանի՞սն է այժմ անհետ կորած»։ Մարզպետի աշխատակազմից գրավոր պատասխանել են մեզ, ավելի ճիշտ` ուղղակի հանդիմանել են, թե հարցին «նախկինում պատասխանվել է»: Այո, նախկինում էլ եմ այդ հարցն ուղղել մարզպետ Հայկ Ղալումյանին, բայց պատասխանելու փոխարեն մարզպետարանից ինձ պատասխանել են, որ այդ հարցով պետք է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Եթե դա պատասխան է, ապա՝ այո, պատասխանել են: Բայց մենք բովանդակային պատասխան ենք ակնկալում: Տավուշի մարզպետը չգիտի՞, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմում Տավուշի մարզից քանի բնակիչ է մասնակցել, եւ քանիսն են զոհվել, քանիսն է դեռ անհետ կորածների թվում, թե՞ չի ցանկանում հայտնել։ Եթե մարզպետի աշխատակազմում չգիտեն Տավուշի մարզից 44-օրյա պատերազմում զոհվածների ու անհետ կորածների թիվը, ինչպե՞ս են անհրաժեշտության դեպքում նրանց տներ այցելում, օգնություն ցուցաբերում եւ այլն։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մարզում տեղական իշխանությունները պետք է իմանան ոչ միայն զոհվածների քանակը, այլեւ՝ թե նրանց ընտանիքներն ինչ պայմաններում են ապրում, ինչի կարիք ունեն, եւ ինչով կարող է տեղական ու հանրապետական իշխանությունն աջակցել նրանց, որ հայրենիքի համար զոհված հոր, որդու, կերակրողի պակասը որքան հնարավոր է՝ քիչ զգան եւ կարիքի մեջ չապրեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իջևանի առաջին փոխքաղաքապետը՝ Տավուշի մարզպետի օգնական

Իջևանի առաջին փոխքաղաքապետը՝ Տավուշի մարզպետի օգնական Fri, 28 Aug 2026 21:15:09 +0400 Իջևան համայնքի ղեկավարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով