Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար
Fri, 28 Aug 2026 23:30:21 +0400

Ռուսաստանում, Տուվայում, կինը, ով հանդես է գալիս որպես բախտագուշակ եւ պայծառատես, տուգանվել է 15 հազար ռուբլով՝ երկու աղջիկների որոնման ընթացքում տրամադրած ոչ հավաստի տեղեկությունների համար։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահները։Համաձայն հաղորդման, երկու աղջիկ երեխաներ անհետ կորել են Տուվայի Քըզըլ բնակավայրում։ Սկսվել են մեծածավալ որոնողական աշխատանքներ, որոնցում մասնակցել է ավելի քան հազար մարդ։ Երեխաների անհետ կորելուց հետո սոցկայքերում սկսվել են քննարկումներ, թե տեղի շամաններն ու բախտագուշակները գիտեն, թե որտեղ են երեխաները։ Նրանցից մեկի տրամադրած տեղեկությունն էլ, ինչպես պարզվել է հետագայում, եղել է կեղծ եւ դրա համար նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Նա տուգանվել է 15 հազար ռուբլով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր