Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է

«Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է

Sat, 29 Aug 2026 08:20:31 +0400


Մեղրիում գնալով նախընտրական կրքերը թեժանում են։ Մեր տեղեկություններով, հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին ինչ-ինչ ֆինանսական կեղծիքների մեջ։ Օրերս նա Մեղրիում հավաք է նախաձեռնել ու սեփական կուսակցությունն է բացում՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով։ Ըստ գործող կարգի, կուսակցություն հիմնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվեր մոտ մեկ ամիս առաջ՝ azdarar.am կայքում։ Չնայած մենք համակարգում չգտանք «Խաղաղության խաչմերուկ» անունով կուսակցություն, բայց այս տարվա հունիսին գրանցվել է «Խաղաղության խաչմերուկ» ՍՊ ընկերություն։ Ըստ պետռեգիստրի բաց տվյալների՝ ընկերության հասցեն նշված է Սերգո Գալստյանի Մեղրիի հասցեն։ Ի դեպ, ՀՀ ընտրողների ռեգիստրում նույնպես Սերգո Գալստյանը գրանցված է այդ հասցեում։ Նա 41 տարեկան է, ունի բիզնեսներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում․ հայտարարություն

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում․ հայտարարություն Thu, 27 Aug 2026 12:34:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով