Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Ձմռանը տաքանալու խնդիր կծագի

Ձմռանը տաքանալու խնդիր կծագի

Sat, 29 Aug 2026 15:30:34 +0400


Կատարից սեղմված գազի մատակարարման դադարեցման հետեւանքները զգացվելու են եվրոպական գազային շուկայում՝ առնվազն մինչեւ 26-27 թթ․ սեզոնի վերջը, նույնիսկ եթե հոկտեմբերին մատակարարումները վերականգնվեն։ Ոչ միայն այս տարվա ձմռանը, այլեւ նույնիսկ հաջորդին վառելիքի ոլորտում լարվածությունը կպահպանվի՝ գրում է The Insider-ը եւ վկայակոչում Wood Mackenzie-ի եվրոպական գազային շուկայի հարցերով տնօրեն Թոմ Մարզեկ-Մանսերին։ «Եթե նույնիսկ հակամարտությունը Մերձավոր Արեւելքում ավարտվի հաջորդ ամիս, եւ Կատարը կարողանա սկսել սեղմված գազի արտադրությունը, ու հոկտեմբերին հնարավոր լինի մատակարարումները վերագործարկել, ապա մինչեւ ձմռան վերջը, ըստ մեր կանխատեսումների, առաջարկի եւ պահանջարկի միջեւ եվրոպական աշխարհամասում բալանս չի հաստատվի։ Ավելին, հաջորդ տարվա ձմռանն էլ որոշակի լարվածություն կլինի այն պատճառով, որ պաշարները կարող են լինել ոչ բավարար քանակի։ Ներկայում գազի ամբարված պաշարները զգալիորեն ցածր են միջին ցուցանիշից, քանի որ աշխարհում առկա է սեղմված գազի առաջարկի պակաս»,- ասել է նա։

Խնդիրը, ըստ մասնագետի, այն է, որ Ասիան, որը մեծ կախվածություն ունի կատարական սեղմված գազից, այժմ հայտնվել է բարդ վիճակում։ Բնականաբար, ասիական ռեգիոնի երկրներն ավելացնելու են ամերիկյան սեղմված գազի գնումները։ Իսկ դա հարվածելու է եվրոպացիներին, քանի որ նվազեցնելու է նրանց համար հասանելի ծավալները։ Ֆիզիկական իմաստով գազի դեֆիցիտ Եվրոպայում չի լինի, այսինքն՝ շարքային սպառողները ձմռանը կտաքանան։ Սակայն սեղմված գազի համար Եվրոպան ստիպված կլինի մրցել Ասիայի հետ եւ հնարավոր է ձեռք բերի ավելի թանկ գնով՝ նշում է Wood Mackenzie-ն։

Այս տարվա ձմռանը գազը Եվրոպայում 1 մեգավատ/ժամի համար կարժենա 64,5 եվրո, եթե հոկտեմբերից Կատարը վերականգնի մատակարարումները։ Հիշեցնենք, որ իրանական հակամարտության էսկալացիայից եւ Հորմուզի նեղուցի փակումից հետո Կատարի սեղմված գազի մատակարարումները կրճատվել են 96 տոկոսով։ ICIS-ի վերլուծաբան Անդրեաս Շրյոդերի գնահատմամբ, ջեռուցման սեզոնի մեկնարկի շեմին գազի ամբարված քանակը 5,7 միլիարդ խորանարդ մետրով ավելի քիչ կլինի, քան ակնկալվում էր։ Argus Media-ի փորձագետ Նատաշա Ֆիլդինգն էլ նշում է, որ ներկայում ԵՄ գազապահեստարանները լցված են 63 տոկոսով, իսկ այս սեզոնին վերջին 5 տարվա ընթացքում լցված են եղել 81 տոկոսով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Միլան», «Յուվենտուս», «Արարատ-Արմենիա»․․․ի՞նչ սպասել

«Միլան», «Յուվենտուս», «Արարատ-Արմենիա»․․․ի՞նչ սպասել Fri, 28 Aug 2026 11:05:25 +0400 «Արարատ-Արմենիայի» համար եվրոպական այս մրցաշրջանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով