Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Ավելի քան 5200 մահ՝ անտանելի շոգից․ Իսպանիայում աղետ է

Ավելի քան 5200 մահ՝ անտանելի շոգից․ Իսպանիայում աղետ է

Mon, 31 Aug 2026 15:00:55 +0400


Իսպանիայում անոմալ շոգի հետևանքով մահացել է 5232 մարդ, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով «Մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգ»-ի (MoMo) տվյալներին։

Ընդհանուր առմամբ, օգոստոսին գրանցվել է 2147 մահ։

«Այս վիճակագրությունը գերազանցում է 2015 թվականից ի վեր երկու ամենամահացու ամառների ցուցանիշները, երբ MoMo-ն սկսեց գրանցել մահացության վիճակագրությունը։ Այսպիսով, 2022 թվականին գրանցվել է 4789 մահ, իսկ 2023 թվականին՝ 3035», – նշվում է զեկույցում։

Ավելին, նշվում է, որ այս թվերը չեն հասել 2003 թվականի պատմական ամռան մակարդակին, երբ Իսպանիայում բարձր ջերմաստիճանների պատճառով մահացել է մոտ 13000 մարդ։

Սա Առողջապահության նախարարությանը դրդել է մշակել և իրականացնել ծրագիր՝ մարդու առողջության վրա շոգի բացասական ազդեցությունը կանխելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այրվող մեքենաներում մարմիններ են գտել․ Իսպանիայում սարսափելի շոգ է

Այրվող մեքենաներում մարմիններ են գտել․ Իսպանիայում սարսափելի շոգ է Fri, 10 Jul 2026 14:00:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով