Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից

Mon, 31 Aug 2026 15:45:34 +0400


53 տարի Իջևանի քոլեջում դասախոս աշխատող Զավեն Ալավերդյանին օգոստոսի 25-ին ազատել են աշխատանքից՝ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի տնօրեն Նարինե Իշխանյանը հրամանում որպես ազատման հիմք նշել է, որ Զ․ Ալավերդյանը այս տարվա հունիսի 9-ին և 23-ին անհարգելի կերպով բացակայել է աշխատանքից։ Զ․Ալավերդյանը մեզ ասաց, որ այդ օրերին քոլեջում դասեր չեն եղել, ինքն էլ անառողջ է եղել՝ Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնից ներկայացրել է իր անաշխատունակության վերաբերյալ տեղեկանքներ, ուստի իրեն աշխատանքից ազատելն ապօրինի է համարում և մտադիր է օրենքով սահմանված կարգով բողոքարկել այդ որոշումը։ Նա հայտնեց, որ քոլեջի տնօրինությունն աշխատանքից ազատել է նաեւ քոլեջի հավաքարար Էմմա Օրդինյանին, գրադանավար Սաշա Հովսեփյանին, պահակ Գագիկ Մարկոսյանին։ Վերջինս հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։

Զ․ Ալավերդյան ասաց, որ Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, սակայն ոչ տնօրեն Նարինե Իշխանյանը, ոչ էլ նրա տեղակալներ Մարգարիտ Պողոսյանը և Լաուրա Գևորգյանը գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ չեն, համապատասխան կրթություն չունեն։ Մ․ Պողոսյանը նորարությունների և զարգացման գծով մասնագետ է, իսկ Լ․ Գևորգյանը՝ ֆրանսերեն լեզվի։ Իջևանի քոլեջի տնօրինության հետ Ալավերդյանի հակամարտությունը, հիշեցնենք, սկսվել է այն բանից, երբ վերջինս Ֆեյսբուքում հանրայնացրել է դասերի ժամանակ քոլեջի դռները փակելու խնդրի մասին։ Հետո նա բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով հայտնել է խնդրի վերաբերյալ բարձրաձայնելու հետևանքով իր ստացած նկատողության մասին․
Զ․ Ալավերդյանը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել, որով դատարանից խնդրել է իր նկատմամբ կարգապահական տույժն անվավեր ճանաչել, որից հետո քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանը 2-րդ նկատողությունն է տվել Զ․ Ալավերդյանին, որն անվավեր ճանաչելու պահանջով ևս Զ․ Ալավերդյանը դիմել է դատարան։

ԿԳՄՍ նախարարությունն էլ մեզ պատասխանել է, որ ըստ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2026 թ․ հունիսի 15-ի թիվ 8 նիստի արձանագրության՝ Նարինե Իշխանյանը հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ նշանակվել է «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի տնօրեն: Հուլիսի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը վճռել է Զ․ Ալավերդյանի հայցն ընդդեմ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի՝ կարգապահական տույժ նշանակելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել, եւ անվավեր ճանաչել տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանի հրամանը, իսկ հիմնադրամից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20 հազար ՀՀ դրամ՝ որպես պետտուրքի գումար: Զ․ Ալավերդյանի մյուս հայցը՝ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ 2026թ․ հունիսի 2-ի N62-26 հրամանն անվավեր ճանաչելու մասին, քննում է նույն դատավորը՝ Նարինե Անանյանը։ Օգոստոսի 13-ին Իջևանում սույն գործով կայացել է նախնական դատական նիստ, հաջորդը նշանակված է սեպտեմբերի 7-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

14 դպրոց նորոգման կարիք ունի, սրանք փողը ֆեստիվառի վրա են ծախսում

14 դպրոց նորոգման կարիք ունի, սրանք փողը ֆեստիվառի վրա են ծախսում Wed, 26 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով