Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Նոր փոխնախարարին են սպասում

Նոր փոխնախարարին են սպասում

Mon, 31 Aug 2026 19:55:32 +0400


Կրթության եւ գիտության համակարգը ճանապարհում է հին փոխնախարարներին եւ պատրաստվում է դիմավորել նորերին: ԿԳՄՍՆ շրջանակներից տեղեկացանք, որ դրսում կրթություն ստացած անհայտ կադրերին փոխնախարարներ նշանակելու գործընթացի շրջանակներում շուտով ԿԳՄՍՆ փոխնախարար է նշանակվելու 1993 թվականին ծնված Աննա Բաբաջանյանը, ով ժամանակին «Լույս» հիմնադրամի միջոցով մեկնել է արտերկիր` կրթություն ստանալու, Անանիա Շիրակացի ճեմարանում անգլերեն է դասավանդել, ավարտել է ռոմանագերմանական ֆակուլտետը, ապա եղել է Կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի օգնականը` այդ շրջանում համակարգել է կրթության չափորոշիչների մշակման աշխատանքները: Վերջին շրջանում ԵՊՀ Ռազմավարական պլանավորման կենտրոն կոչվող կառույցի ղեկավարն է:

Ի դեպ, ԿԳՄՍՆ-ից տեղեկացանք, որ հանրակրթության ոլորտը համակարգող Արաքսյա Սվաջյանը դեռ աշխատում է, սակայն նրա վերանշանակման հրամանը չի եղել եւ նա, ամենայն, հավանականությամբ, հրաժեշտ է տալու նախարարությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեւանի կրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից

Երեւանի կրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից Wed, 26 Aug 2026 20:36:39 +0400 Այսօր անսպասելիորեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով