Նույնիսկ ամենածանր հանցագործին չի կարելի խոշտանգել, կտտանքների ենթարկել
Tue, 01 Sep 2026 21:12:52 +0400

Դասակարգային ատելությամբ վարակված և լյումպենացած տարրերին դժվար է բացատրել, որ նույնիսկ ամենածանր հանցագործին չի կարելի խոշտանգել, կտտանքների ենթարկել և օրենքից դուրս այլ գործողություններ իրականացնել նրա նկատմամբ։
Որևէ ողջամիտ մարդ չի կարող դեմ լինել Գագիկ Խաչատրյանի պատասխանատվության ենթարկվելուն։ Բայց խոսքը իրավական պատասխանատվության մասին է, այլ ոչ թե նրան տանջամահ անելու։ Այս ձևակերպումը արդիական կլիներ իրավական պետությունում, իսկ մենք ապրում ենք Նիկոլ Փաշինյանի օջախապետությունում, որտեղ արդարադատությունը ընտրովի է և կյանքի է կոչվում միայն նրա պոպուլիստական քմահաճույքներից ելնելով։ Այսինքն, երբ ամբոխի ատելությունը բորբոքող տեսարան է պետք կամ էլ երբ անհրաժեշտ է լեգիտիմացնել այս կամ այն զիջումը Ադրբեջանին։
Գրել է Կարպիս Փաշոյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր