Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան

Արցախից հետո երրորդ տարին է, ինչ հեռվից եմ հարաբերվում հայաստանյան դպրոցներին ու չեմ կարող անմասն մնալ Նոր ուստարվա շնորհավորանքից, որն ինձ մտովի հիշեցնում է արցախյան դպրոցի գնահատված օրերը։

Ուսուցչին, աշակերտին, նրա ծնողին շարունակում եմ նայել իմ հայացքով, որտեղ Ուսուցչի հանդեպ բարձր հեղինակություն ու ակնածանք կար, աշակերտի ու նրա ծնողի հետ փոխադարձ հասկացվածություն ու խորին հարգանք։ Եվ այդ պատճառով էլ ամեն մեկն իր տեղում էր, ամեն գործ` իր բարձրության վրա։ Ու ես առավել շատ սկսեցի սիրել Ուսուցչի մասնագիտությունը, սկսեցի մանկավարժի իմ գործունեությունը գրքեր դարձնել` առանց կանխազգալու, որ կորցնելու եմ երկիրս, դպրոցս, աշխատանքս, տունս, այն բոլոր երազանքները, որ կյանքի են կոչվել տքնաջան աշխատանքի շնորհիվ։

Միշտ էլ մանկավարժի պահանջկոտությունս ուսման ու դաստիարակության հանդեպ շատ խոր ու տարողունակ է եղել, որից չի տուժել երբեք ոչ մի աշակերտ։ Զարմանալի չէ, որ իմ պահանջված լինելը ժամանակի ընթացքում բարձրացրել է նաև հեղինակությունս, որի բարձրությունից էլ նայել եմ շուրջս ու գնահատել մարդուն Ուսուցչի նկատմամբ ունեցած վերաբերմունքից։
Ի՞նչ եմ ցանկանում Հայաստանի դպրոցների ուսուցիչներին` ազատ լինել, անկախ, օժտված մասնագիտական և մարդկային բարձրագույն որակներով։ Հիշենք` ուսուցիչը ինքն է կերտում մանկավարժի իր ճանապարհը, նա ինքն է ձևավորում մանկավարժի իր հարուստ կենսագրությունը` անկախ իր հայացքներից։
Կցանկանայի բոլոր ուսուցիչներն ունենային այն զգացողությունը, որն ունեցել եմ ես Արցախում իմ մանկավարժական երկարատև գործունեության ընթացքում։ Ուսուցիչն ամենաբարձր պաշտոնն է համարվել ինձ համար, այդ զգացողությամբ էլ նայել եմ շուրջս, գնահատել աշխատանքս, ցուցաբերել վերաբերմունքս շրջապատի հանդեպ, վայելել այն անունը, որով այսօր էլ շարունակում եմ ապրել դպրոցից հեռու, դպրոցի կյանքով։
Շնորհավորում եմ Հայաստանի կրթական և գիտական համակարգի բոլոր մանկավարժներին, դասախոսներին, տարիքային հանգստի անցած ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին, նրանց ծնողներին նոր ուստարվա` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս։
Ի դեմս բոլոր ուսուցիչների` շնորհավորում եմ պատմության մասնագետ, ՀՀ վաստակավոր մանկավարժ Рузанна Киракосян-ին։
Խաղաղ ու բարեբեր լինի նոր ուսումնականը, գիտելիքներով ամրակայված, Ուսուցչի բարձր հեղինակությամբ, այն մեծ համոզմունքով, որ Ուսուցիչն է կերտում ազգային ու հայրենական արժեքներով օժտված վաղվա քաղաքացուն։
…Այնինչ Ուսուցիչն ամեն տարի արհեստականորեն ծանրաբեռնվում է…
Նատաշա Պողոսյան
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՉԼ․ բոլոր մասնակիցները հայտնի են

ՉԼ․ բոլոր մասնակիցները հայտնի են Thu, 27 Aug 2026 20:30:39 +0400 Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով