Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

ՉԼ․ բոլոր մասնակիցները հայտնի են

ՉԼ․ բոլոր մասնակիցները հայտնի են

Thu, 27 Aug 2026 20:30:39 +0400


Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի լիգայի փուլի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են։ Որակավորման փլեյ-օֆֆի վերջին հանդիպումներից հետո ևս յոթ ակումբ միացան այն 29 թիմերին, որոնք հիմնական փուլի ուղեգիր ստացել էին ավելի վաղ։

Մրցաշարի լիգայի փուլի վիճակահանությունը նախատեսված է օգոստոսի 27-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին։ 36 ակումբները կբաշխվեն չորս զամբյուղների, որից հետո կպարզվեն նրանց մրցակիցները։
Մասնակիցների ցանկը
Գերմանիա — «Շտուտգարտ», «Լայպցիգ», «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»
Պորտուգալիա — «Սպորտինգ», «Պորտու»
Ավստրիա — ԼԱՍԿ
Իսպանիա — «Բետիս», «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ», «Բարսելոնա»
Բելգիա — «Բրյուգե»
Թուրքիա — «Ֆեներբահչե», «Գալաթասարայ»
Ֆրանսիա — «Լիլ», ՊՍԺ, «Լանս»
Նորվեգիա — «Վիկինգ», «Բուդյո-Գլիմտ»
Ուկրաինա — «Շախտյոր»
Իտալիա — «Կոմո», «Ռոմա», «Նապոլի», «Ինտեր»
Չեխիա — «Սլավիա»
Հունաստան — ԱԵԿ
Անգլիա — «Լիվերպուլ», «Ասթոն Վիլա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ»
Սլովակիա — «Սլովան»
Ադրբեջան — «Սաբահ»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ղազարյանն առաջարկում է Փաշինյանի ոսկուց արձանը դնել բոլոր քաղաքներում

Ղազարյանն առաջարկում է Փաշինյանի ոսկուց արձանը դնել բոլոր քաղաքներում Tue, 15 Sep 2026 11:32:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով