Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Wed, 18 Nov 2026 23:35:52 +0400


Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։

Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր պահանջներին՝ (Ալիևյան սահմանադրություն, նոր տարածքային զիջումներ, պայքար ազգայինի դեմ) հետո հրաժարական կտամ ՝ չանցավ։

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում՝ հետո իբր հեռանալու խոստման դիմաց։

Լավ է, որ հասկանում ես, Ալիևի բոլոր պահանջները կատարելուց հետո էլ ոչ մեկին պետք չես լինելու, դա էր քո միսիան, ինչպես այսօր խոստովանեցիր, բայց այդ ճանապարհին մենք քո հանցակիցը չենք դառնալու, ինչ էլ որ անես։
Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, որին թվացել է, որ ինքն անպարտելի է։
Քեզ հեռացնելը դարձել է ինքնապաշտպանական բնազդ. դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա ու գնալու ես։

Հ.Գ Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք, Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանն էլ Արցախի էթնիկ զտումից առաջ հրաժարական տվեց։

Գրել է Իշխան Սաղաթելյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹

Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹ Wed, 18 Nov 2026 19:45:16 +0400 Նուբարաշենի (նախկին Սովետաշեն) ակադեմիական (արդարադատական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով