Ովքեր են աշխարհի ամենահարուստ հինգ գործարարները․ BBI
Wed, 02 Sep 2026 18:00:17 +0400

Bloomberg Billionaires Index (BBI)-ն թարմացրել է աշխարհի ամենից հարուստ մարդկանց ցանկը։ Համաձայն այդ վարկանիշային ցանկի, աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը։ Նրա ունեցվածքը կազմում է 888 միլիարդ դոլար։
Հնգյակում են Լարի Փեյջը՝ Google-ի համահիմնադիրը, ում կարողությունը կազմում է 291 միլիարդ դոլար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը կազմում է 281 միլիարդ դոլար, Google-ի մյուս համահիմնադիր Սերգեյ Բրինը, ում ունեցվածքը կազմում է 271 միլիարդ դոլար եւ Dell Technologies ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Դելը, ում կարողությունը ներկայումս կազմում է 232 միլիարդ դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր