Չեղարկումներ կամ ուշացումներ Մոսկվայի օդանավակայններում
Wed, 02 Sep 2026 23:00:49 +0400

Մոսկվայի երեք օդանավակայաններում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ ուշացում է գրանցվել 77 թռիչքների պարագայում։ Շերեմետեւոյում չվացուցակի փոփոխությունները կատարվել են 40 թռիչքների դեպքում, Վնուկովոյում՝ 17 իսկ Դոմոդեդովոյում՝ 20։ Ուշացումների ընդհանուր ժամանաքանակը Դոմոդեդովոյում կազմել է ինը ժամ։ Շերեմետեւոյում ամենամեծ ուշացումը եղել է վեց ժամ, Վնուկովոյում եւս վեց ժամ։ Սահմանափակումներ են կիրառվել նաեւ Ժուկովսկու օդանավակայանում։ Սահմանափակումները ընդհանուր առմամբ, կիրառվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր