Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

Thu, 03 Sep 2026 08:00:25 +0400


Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են լեզու գտնել, իրենցով անել ուժեղ թեկնածուներին՝ նախընտրական եւ հետընտրական կոալիցիաներ, դաշինքներ են քննարկում։

Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքում ՔՊ-ն ուզում է միասնական դաշինքով մասնակցել` համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։ Ցուցակի մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ, բայց հնարավոր է պաշտոնապես չհայտարարվի, որ ՔՊ-ն է դաշնակիցը՝ Առուշը դեմ է դրան։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ՝ չպատասխանեց: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ, որ հավակնում է առաջադրվել, չպատասխանեց մեր հարցերին, ասելով` «Հրապարակն» իր սրտով հարցեր չի տալիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերման հա՞րցը Karen

Ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերման հա՞րցը Karen Fri, 04 Sep 2026 11:22:35 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով