Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Պուտինի անսպասելի հայտարարությունը

Պուտինի անսպասելի հայտարարությունը

Thu, 03 Sep 2026 16:00:43 +0400


Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ կան, սակայն Ռուսաստանն ու Ուկրաինան նախ պետք է համաձայնության գան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մյուս բոլոր երկրները պատրաստ են աջակցել և օգնել… Բայց խնդիրն ի վերջո պետք է լուծեն հակամարտության մեջ ներգրավված երկրները՝ Ռուսաստանը և Ուկրաինան։ Սա ճիշտ մոտեցում է», – ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, որոնք լռում են, միջազգային ահաբեկչության մասնակիցներ են դառնում։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների լիաֆորմատ վերականգնմանը, բայց դա կախված է նաև Վաշինգտոնից։ ԱՄՆ վարչակազմի հետ շփումները շարունակվում են։ ՌԴ առաջնորդը նշել է` Դոնալդ Թրամփը տրամադրված է դրական, կառուցողական աշխատանքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․ Tue, 01 Sep 2026 13:45:59 +0400 Միրզոյանը Ռուսաստանին հիշեցնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով