Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Fri, 06 Nov 2026 13:10:21 +0400

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու հանդիպումների համար:
Վնասվածքների պատճառով ազգային թիմին չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»), հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա) Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ» Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու» Գոռ Մատինյան – «Սարդարապատ» Պաշտպաններ Արտեմ Բանդիկյան – «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան) Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա) Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան) Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Արման Ղազարյան – «Ուրարտու» Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ Խարիտոն Այվազյան – «Ուրարտու» Կիսապաշտպաններ Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան) Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան) Գոռ Մանվելյան – «Նոա» Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա» Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ» Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ» Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» Հարձակվողներ Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա) Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա) Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա Գդանսկ» (Լեհաստան) Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել) Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան) Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա) Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը («Լեգիա») նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ երեք օր անց Ռիգայում վերջին տուրի հանդիպումը կանցկացնի լիտվացիների հետ: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր