Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Դրոնների դեմ կպայքարեն լազերային զենքով

Դրոնների դեմ կպայքարեն լազերային զենքով

Thu, 03 Sep 2026 18:00:21 +0400


Միացյալ Նահանգների ցամաքային զորքերը հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ կնքել են մեծ հզորության, մարտական լազերային զենքի արտադրման պայմանագիր՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, պայմանագիրը կնքվել է AeroVironment, Inc ընկերության հետ, որը գտնվում է Նյու-Մեքսիկո նահանգի Ալբուքերկե բնակավայրում։ Պայմանագիրը բնույթով արտամրցութային է։

Նպատակը մեծ հզորության մարտական նշանակության լազերային զինատեսակի ստեղծումն է։ Լազերային զենքով դրոններին չեզոքացնելը, ըստ ամերիկյան կողմի հավաստիացման, շատ ավելի էժան կարող է լինել, քան հրթիռների օգնությամբ դրանց խոցումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով