Սամվել Կարապետյանի գործով նիստը հետաձգվել է․ ինչու
Thu, 03 Sep 2026 18:10:24 +0400

Գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ հանդիպումը նշանակվել է սեպտեմբերի 11-ին։
Կարապետյանի փաստաբանական թիմից հայտնեցին, որ դատախազն է միջնորդել նիստը հետաձգել։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հուլիսի 9-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել էր ևս երկու ամսով։ Այսօր դատարանը քննում էր նրա տնային կալանքը երկարաձգելու հարցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր