Բլոգերները հարկ կվճարեն Ադրբեջանում
Thu, 03 Sep 2026 20:00:39 +0400

Ադրբեջանում որոշում է կայացվել բլոգերներին եւ ինֆլյուենսներին մտցնել հարկային դաշտ։ Դա արվել է այդ երկրի թվային հարկային վարչարարությունը թվային էկոնոմիկայի պայմաններում կատարելագործելու համար։ Բլոգերներն ու ինֆլյուենսները կվճարեն եկամտահարկ։ Որոշման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ավելացել է այս ոլորտում ներգրավված անձանց թվաքանակը, ինչպես նաեւ՝ ոլորտի ընդհանուր կապիտալիզացիան։
Ներգրավված անձինք զբաղված են տարատեսակ ապրանքների եւ ծառայությունների գովազդմամբ եւ առաջմղմամբ եւ ստանում են որոշակի եկամուտ։ Նոր որոշմամն նրանց համար նաեւ սահմանվել է հատուկ կարգավիճակ եւ հարկ վճարողի ընդհանուր կոդային համարանիշ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր