Կրեմլն ահազանգեց՝ ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ
Fri, 04 Sep 2026 10:00:30 +0400

Հայաստանում «Թրամփի ուղին» (TRIPP) նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ զորքերը տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ։ Արևելյան տնտեսական համաժողովում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Այսպես կոչված «Թրամփի ուղին»Հայաստանի տարածքով… Արևմուտքին, ամերիկացիներին թույլ է տալիս տեղակայել իրենց զորքերը կամ ՄՌԸ-ները, հետախուզական ենթակառուցվածքները անմիջապես Հայաստանի տարածքում՝ Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ», – նշել է Շևցովը։
Այսպիսով, նրա խոսքով, Արևմուտքը ցանկանում է ռազմական ենթակառուցվածք ստեղծել իրանական սահմանի անմիջական հարևանությամբ։
Հիշեցնենք` Հայաստանում Իրանի նախկին դեսպան Խալիլ Շիրղոլամին 2026–ին ասել էր` Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր