Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին

«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին

Fri, 04 Sep 2026 10:45:42 +0400


Նախորդ տարվա ձմռանը Պարույր Սեւակի հայրենի Զանգակատուն գյուղի դպրոցի բակից հեռացվեց բանաստեղծի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Հիշեցնենք, որ արձանի տեղադրումից հետո մեծ աղմուկ էր բարձրացել, եւ անգամ բանաստեղծի թոռը` գրականագետ Սեւակ Ղազարյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ արձանը ճիշտ կլինի հեռացնել գյուղից: Արձանը գյուղից հեռացնելուց հետո քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հայտարարել էր, որ թեպետ անտրամաբանական է համարում արձանը հեռացնելու քայլը, սակայն այն կտեղափոխի իր արվեստանոց, կաշխատի վրան եւ անպայման ինչ-որ արժանի վայրում այն կտեղադրի: «Հրապարակը» զրուցել է քանդակագործի հետ:

– Ի՞նչ ճակատագրի արժանացավ հայտնի արձանը, որն այդքան քննադատությունների առիթ դարձավ:

– Ես միայն էս վերջերս հասկացա, թե իմ արձանի հետ ինչու էդպես վարվեցին:

– Ինչո՞ւ:

– Քանի որ խոսք է գնում Տիգրանաշենը հանձնելու մասին, դրա համար էլ իմ արձանը մտածված հանել տվեցին: Դա էլ էր քաղաքական որոշում: Անգամ այդ դպրոցի ճանապարհն էլ են հանձնելու Ադրբեջանին: Անմիջապես դիմացն էլ դպրոցն է…. ես նախապես ցույց էի տվել այդ արձանը, էնպես չէր, որ զոռով էի տարել դրել էնտեղ: Գյուղապետին էի նախապես ցույց տվել, հետո Սեւակի թոռանը` էդ վախկոտին: Մարզպետին էլ էի ցույց տվել` էն կոկորդիլոսի հետ կապված մարզպետին: Հետո էլ իմանում եմ, որ գյուղապետը որոշել է, որ պիտի արձանը հանվի: Կռանով-բանով հանեցին, ամոթ էլ է: Արձանի բացումը եղավ, գյուղապետն ուշացավ բացման արարողությունից, գնաց՝ իբր թե որ պիտի մարզպետի հետ գա, էն էլ եկավ մի ժամ ուշացումով:

– Հիմա որտե՞ղ է արձանը:

– Արձանը հիմա Մալաթիա-Սեբաստիայում է տեղադրված: Այս ամենի ամենամեծ մեղավորը Պարույր Սեւակի թոռն է` մի վախկոտ ու ողորմելի տղա դուրս եկավ այդ Սեւակ կոչեցյալը: Ասեցի` տղա, պապիդ համարձակությունից անգամ մի գրամ չկա քո մեջ: Անմիջապես վախեցավ, ասեց, որ կհանի արձանը, ինչի՞ց վախեցավ` որ էլ համալսարանում ժամեր չի ստանա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մնում է, որ ժողովուրդն իսկապես հեղափոխություն անի

Մնում է, որ ժողովուրդն իսկապես հեղափոխություն անի Mon, 31 Aug 2026 17:15:39 +0400 Հերթական ասուլիսին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով