Ինչպես են մրգերն ազդում լյարդի աշխատանքի վրա
Fri, 04 Sep 2026 23:00:07 +0400

Պոլիֆենոլներով հարուստ մրգերի օգտագործումը իրենց սեզոնին՝ կարող է դրականորեն ազդել մարդու առողջության վրա՝ բարելավելով ճարպափոխանակությունն ու լյարդի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Food & Function պարբերականը։
Գիտափորձերը ցույց են տվել, որ իրենց սեզոնին համապատասխան մրգերի օգտագործումը սննդակարգում, մարդու մոտ նվազեցնում է այսպես կոչված՝ «վատ խոլեստերինի» պարունակությունը արյան մեջ եւ տրիգլիցերիդների պարունակությունը՝ լյարդի մեջ։ Մասնագետները նշում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պոլիֆենոլներին, որոնք պարունակվում են սեզոնային մրգերում եւ դրականորեն են ազդում հատկապես իրենց սեզոնային ժամանակաշրջանում, կախված օրվա մեջ լույսի տեւողությունից։
Գիտնականները նկատում են, որ գիտափորձերը դեռ նախնական բնույթ ունեն եւ դեռ շատ հետազոտություներ պետք է իրականացվեն՝ պոլիֆենոլի դրական ազդեցության եւ սեզոնայնության կապը բացահայտելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր